Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։
Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի:
Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում: Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։
Ռազմարդյունաբերական կոմպլեքսների ֆիրմաները կողքից և, բնականաբար անմիջական, նայում են աշխարհի բոլոր հակամարտություններին, հիանում, հրճվում, ձեռքերը շփում, փողերը, եկամուտները հաշվում, նոր մահաբեր և հզոր զինատեսակներ արտադրում:
Ինձ հանդիպած որևէ մարդու մահվան հետ ես երբեք չեմ կարող հաշտվել: Ես անպայման հույս ունեմ մի երկրորդ անգամ դեռ նրան հանդիպել: Նա պարտավոր է կրկին ինձ հանդիպել:
Առավել քան վստահ եմ հայոց՝ ինքնաճանաչողության և արմատներին վերադառնալու անհրաժեշտության, նրա հոգևոր-մտային վերարթնացման, բարձր ընդունակությունների անմահության և ազգային համահավաք գիտակցության մոտալուտ վերածննդի մեջ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...